Հայաստանի արժույթի շուկայում այսօր փետրվարի 26-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 27-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,86 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 392.06 դրամ միջին փոխարժեքով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 403.14 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 417.42 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4,92 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.32 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 451.97 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 476,41 դրամ։