Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Պ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև իր ավտոմեքենայի հետնամասով բախվել է Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Սպարտակ Օ.-ի վարած ЗИЛ-ММЗ մակնիշի ավտոմեքենային:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Հայկ Պ.-ն, հիվանդանոց տեղափոխված Ռուստամ Պ.-ն, Կարապետ Կ.-ն և Շալիկո Ս.-ն ծառայում են Արցախի Պաշտպանության Բանակի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: