Մայիսի 10-ին՝ ժամը 07։50-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։