Սյունիքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին՝ ժամը 22:26-ին։ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:
Դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա տեղի ուժերով հայտնաբերվել և գետից դուրս է բերվել 1990 թվականին ծնված Յ. Ա.-ի դին։
Փրկարարները դեպքի վայրի և ավտոմեքենայի սրահում իրականացրել են հետախուզում, սակայն այլ տուժածների չեն հայտնաբերել: