Հայաստանում Gallup International Association – ի ներկայացուցիչ MPG ընկերության տնօրեն Արման Նավասարդյանն մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց հունիսի 14-16-ին կայացած հարցման արդյունքները, որին մասնակցել է 1105 մարդ՝ երկրի բոլոր շրջաններից:
Հարցին՝ արդյո՞ք մասնակցելու եք հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հարցվածները պատասխանել են հետեւյալ կերպ՝
51,1% – միանշանակ այո
11,4% – ամենայն հավանականությամբ այո
13,8% – ամենայն հավանականությամբ ոչ
22,9% – միանշանակ ոչ
0,7% – ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 մարդ: