Տեղյակ չեմ, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ կապված միջնորդություն կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Ցանկացած դիմում կամ միջնորդություն, որ ներկայացվում է, սահմանված կարգով քննարկվում է։ Եթե կա, բնական է՝ ԿԸՀ-ի կողմից դա քննարկման առարկա կդառնա։ Ժամկետների պահանջ օրենսդրորեն ամրագրված չէ, բայց եթե ողջամիտ ժամկետներում լինի»,- նշեց Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները: