«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է։ Այս մասին Armenia Today-ին հայտնում է Գեղամ Մանուկյանը։
Աշխատակիցներն ահազանգել են, որ Եսայանին անհայտ անձինք տարել են անհայտ ուղղությամբ՝ հենց աշխատասենյակից։
Նրանք թվով չորսն են եղել՝ քաղաքացիական հագուստով, եկել են հեռուստաընկերություն ու առանց բացատրություն տալու՝ նրան տարել, նախնական տեղեկությամբ, ԱԱԾ՝ հավանաբար 2 տարի առաջ հարուցված գործի շրջանակում։
Ինչպես հայտնում է Գեղամ Մանուկյանը՝ այս ընթացքում Եսայանը վարել է ակտիվ հանրային կյանք, ներկա եղել ակցիաների, միջոցառումների, մամուլի ասուլիսների։ Մեկ այլ գործով նրան մեղադրանք է առաջադրվել Գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիայի ժամանակ Փաշինյանին հայհոյելու համար, որի դատական նիստերին նա ներկայացել է պարտաճանաչ։
Մինչ այդ որևէ ծանուցագրով նախաքննական մարմին Եսայանին չեն հրավիրել, ինչպես Գեղամյանն է ասում՝ «հատուկ են եկել աշխատավայր և այնտեղից տարել նրան»։