Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ևս հինգ հայ բանտարկյալների ազատ արձակումը Բաքվի կողմից Բրյուսելում 31/8-ի քննարկումներից հետո։ Նա այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Այն, որ փոխանցումը տեղի է ունենում երկկողմանի հիմքի վրա, առաջինն է՝ ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի»,- գրել է Միշելը՝ շեշտելով, որ բոլոր չլուծված հումանիտար խնդիրների լուծումը առանցքային առաջնահերթություն է։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանին է փոխանցվել 5 հայ գերի: Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր տեղեկության մասին, թեև բոլոր անչվող գերատեսչություններից հաստատող պատասխան չէր ստացել: