ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Քրիստնե Վարդանյանը։
Նրանք կանգնեցրել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:
Ցուցարարները «Նախագահ Բայդեն, դադարեցրո՛ւ ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը», «Արցախն ուժեղ է» գրությամբ պաստառներ էին բերել։
Հիշեցնենք, որ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր։ Զոհվեցին հարյուրավոր հայեր, հազարավորներ հայեր բռնի տեղահանվեցին։