Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:
Հիշեցնենք, որ այսօր Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Վարչապետը կմասնակցի Ադրբեջան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստին: