Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ Աֆղանստանի հարևան երկրների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել չորեքշաբթի Թեհրանում։
«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ես կարծում եմ, որ մենք ավարտել ենք լարվածության հրապարակային փուլը, -ТАСС-ի փոխանցմամբ ասել է նա ։ – Կարծում եմ, որ այն խնդիրները, որոնք մենք ունենք, աստիճանաբար կլուծվեն»։
Դիվանագետը հավելել է, որ «Իրանի ներկայիս կառավարությունը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ»:
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին հնչեցին մի շարք քննադատական արտահայտություններ Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին։