Վրաստանում գտնվող պատմական արտեֆակտ Գանձակի դարպասները Ադրբեջան վերադարձնելու մտադրության մասին օրերս հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը: Նրա խոսքով ՝ հարցը ներառված է վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։
Վրաստանի կողմից Ադրբեջանին Գյանջայի դարպասները հանձնելու մասին բանակցություններ չեն ընթանում, իր հերթին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարի Նարչեմաշվիլին:
Նշենք, որ Գանձակ քաղաքի ներքին ամրոցի դարպասները պատրաստվել են Շադադդյանների տոհմի տիրակալի հրամանով 1063 թվականին։ Վրացական Դեմետրե I թագավորի զորքերը Գյանջային գրավեցին 1139 թվականին և ի հիշատակ արշավի տարան քաղաքային դարպասները, որոնք այժմ պահվում են Գելաթիի վանքում։