Վրաստանի արևելքում գտնվող Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի (հայ-վրացական սահման) միջպետական նշանակության ճանապարհի 30-37 կիլոմետրի հատվածի վերանորոգումն ընթանում է ակտիվ ռեժիմով:
Այս մասին հայտնում է «Спутник Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտին։
Աղբյուրը նշում է, որ սա ամենակարճ ճանապարհն է, որը Քվեմո Քարթլիի տարածաշրջանը և Հայաստանը կապում է Թբիլիսիի հետ: Ներկայումս երթևեկելի մասը ծածկում են մանրախիճի շերտով և տեղադրում եզրաքարեր։
«Նախագիծը կապահովի ավտոմեքենաների և հետիոտների անվտանգ երթևեկություն և զգալիորեն կբարելավի այստեղ բնակվող ընտանիքների բնակարանային պայմանները»,- նշված է հաղորդագրության մեջ: