Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար:
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես և մյուս երկրները, և բացահայտ հայտարարում ենք այդ մասին՝ չթաքնվելով ծառի հետևում։ Այո, մենք չենք ժխտում, որ մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է աղավաղվեն քաղաքական գերազանցության պատճառով»,- ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Интерфакс-Азербайджан-ը։