Հայաստանի արժույթի շուկայում այսօր փետրվարի 12-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ փետրվարի 13-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,83 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 396.97 դրամ միջին փոխարժեքով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 413.47 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 427.08 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 5.20 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.58 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 462.56 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 486,62 դրամ։