Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ, քննարկել բանակցությունների ընթացքը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանանքերը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններին, Ալիևն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում այդ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։
Խովաևը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջան կատարած իր այցի,Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացին աջակցելու նպատակով Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իգոր Խովաևը այցելել էր Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ քննարկել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: