Իրանում «Չահարշանբե-սուրի» տոնակատարության ժամանակ հրավառության հետևանքով ավելի քան 4000 մարդ Է տուժել, նրանցից 26-ը զոհվել են, հաղորդում է Mehr-ը:
Տոնակատարության ժամանակ, ավանդույթի համաձայն, փողոցներում խարույկներ են վառել, հրավառություններ են եղել։
«Չահարշանբե-սուրին» հնագույն՝ շուրջ 2500 տարվա պատմություն ունեցող տոն է, որը տոնում են իրանական Ամանորից՝ Նովրուզից առաջ։ Թեև Նովրուզը մարտի 21-ին է, տոնակատարություններն Իրանում սկսվում են երկու-երեք շաբաթ առաջ։ Ամեն տարի երկրի իշխանությունները հանրությանը տեղեկացնում են հրավառության վտանգների մասին։