Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության աշխատակիցների ուսումնական պարապմունքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախագահը։
«Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից»,-գրել է Հարությունյանը։
Արցախի նախագահը մասնակցել է նաև կրակայինի ուսումնական պարապմունքին։ «Ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս եմ վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել»,-գրել է Արցախի նախագահը՝ հավելելով, որ թիրախները խոցել է գրեթե անվրեպ։