Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Վերադառնում եմ Ստեփանակերտից։ Մեր 18֊20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են»,-նշել է Միրզոյանը։
Ըստ նրա՝ միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ «Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- գրել է Միրզոյանը։