«Այսօր մայրաքաղաքում կատարած աշխատանքային շրջայցիս նպատակը մեկն էր՝ տեղում հետևել բնակարանաշինական աշխատանքների ընթացքին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Հանձնարարականս էր ոլորտի պատասխանատուներին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի նախանշված ժամկետում՝ մինչև տարեվերջ, Ստեփանակերտում շահագործման հանձնվի 300 նոր բնակարան»»,-նշել է Հարությունյանը։