Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու համար Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացրել է հեռու պահել երեխաներին պայթուցիկներից:
Վերլուծելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում արձանագրված հրդեհները՝ ԱԻ պետական ծառայությունը ԱՀ քաղաքացիներին հորդորում է՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթուկների, պայթուցիկ սարքերի և պիտարդների օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու և հրդեհների առաջացման պատճառով: