Կառավարության նիստից հետո ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է իր արցախյան այցի արդյունքները։
«Այցի ժամանակ եղել եմ Խրամորթ գյուղում։ Այդ պահին դեռևս երկու շաբաթ էր, ինչ ադրբեջանական ԶՈՒ կողմից սկսվել էին այդ հատվածի գնդակոծությունները։ Շատ մտահոգիչ էր բնակչության հոգեբանական վիճակը, քանի որ ինտենսիվ կրակոցներ էին»,- նշեց Գրիգորյանը։
Նա նշեց, որ այցի հետևությունն այն է, որ ադրբեջանական կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման քաղաքականությունը շարունակական է։ «Ադրբեջանի նպատակը էթնիկ զտումն է։ Վերջին երկու շաբաթվա էսկալացիաները՝ ներառյալ հումանիտար այս լարվածությունները, ցույց են տալիս, որ խաղաղության խոսակցությունների մասին ուղղակի միջավայր չկա, իսկ այն, ինչ ասվում է Ադրբեջանի կողմից, ուղղակի անկեղծ չի»,- հայտարարեց պաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում։