Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի և Ստեփանակերտում մնացած հայերի հանդիպման մասին։
Նշվում է, որ Ալիևան «լսել է խոցելի խմբերի ապաստարանում ապրող հայերի խնդիրները», ինչպես նաև «հետաքրքրվել քաղաքի բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման վիճակի մասին»։
Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Արցախում 15-40 հայ է մնացել։ Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի տվյալներով՝ Արցախում մնացած հայերը քաղաքացիություն չունեցող անձինք են դարձել։