Հանրապետության հրապարակից մեկնարկել է երթը դեպի Եռաբլուր, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հայ ժողովրդին ուղղված իր այսօրվա ուղերձի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երթը որևէ քաղաքական ենթատեքստ չունի։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրանում է Արցախյան երկրորդ պատերազմի դադարի 40-րդ օրը։ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել։