Այսօր հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Սուրբ Ծննդյան հաջորդող օրը՝ հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, մատուցվում է Սուրբ Պատարագ: Մայր Աթոռի Միաբանության մասնակցությամբ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ին, Սուրբ Գայանե վանքում նախատեսված է Սուրբ Պատարագ և հոգեհանգիստյան արարողություն: Հանրապետության այլ եկեղեցիներում նույնպես արարողություններ են նախատեսված:
Այս արարողություններից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում ու աղոթում նրանց հոգիների համար:
Նշենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առավոտյան «Եռաբլուր»-ում հոգեհանգստյան կարգ է մատուցել:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: