Հայաստանում 2020 թվականին ծնվել է 36448 երեխա՝ 17 350 աղջիկ, 19 098 տղա: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Նկատենք, որ 2019 թվականին Հայաստանում ծնվել էր 36131 երեխա՝ 17 173 աղջիկ, 18 958 տղա:
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաև նորածիններին ավելի հաճախ տրվող անունները:
2020 թվականին ամենատարածված անունների շարքում առաջինը Դավիթ և Նարե անուններն են: Նորածին տղաներից 1353-ը ստացել է Դավիթ անունը, իսկ 744 աղջիկ՝ Նարե անունը: