ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է Հյաստան-Ռումինիա խաղին, որտեղ Հայաստանը 3:2 հաշվով հաղթանակ տարավ:
«Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։ Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին»,-գրել է Ն. Փաշինյանը:
Նա Հանրապետության հրապարակից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ֆուտբոլասերները տոնում Հայաստանի հավաքականի հաղթանակը:
Նշենք, որ առաջին գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն էր: Նա առաջին անգամ էր հանդես գալիս ազգային հավաքականի թիմում: Երկրորդ գոլի հեղինակը Վարազդատ Հարոյանն էր, երրորդի հեղինակը՝ Տիգրան Բարսեղյանը:
Ավելի վաղ Հայաստանը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում մեր հավաքականը հաղթել էր նաև Լիխտենշտեյնին: