ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 24-ին ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկեցին մշտադալար եղեւնի՝ ի նշան հայ-ֆրանսիական հարատեւ բարեկամության. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից:
Ավանդույթ դարձած այս խորհրդանշական արարողությանը մասնակցեցին նաեւ ֆրանսիացի խորհրդարանականները: