«Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է բարձրացնել ջրի գինը մինչև 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի համար՝ ներկայիս 180-ի փոխարեն։ Այդ մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ից։
Ջրի թանկացումը պատճառաբանվում է ընդհանուր գնաճով։ Ջրի սակագինը կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի թանկացման և գնաճի պատճառով:
Ըստ էության՝ ջրի սակագինը 191,4 դրամ էր, որից 11,4 դրամը սուբսիդավորում էր պետությունը: Այժմ «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագինն ավելացնել 12.34 դրամով։