Հայաստանը հոկտեմբերին գլխավորել է ռուսաստանցիների ճանապարհորդության լավագույն ուղղությունները: Այս մասին ասվում է ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության հաղորդագրության մեջ, որը բացահայտել է ռուսական ճանապարհորդության համար ամենահայտնի քաղաքներն ու երկրները, հայտնում է AviaPort-ը:
OneTwoTrip-ը բացահայտել է հոկտեմբեր ամսին ճանապարհորդելու համար ամենահայտնի քաղաքներն ու երկրները՝ հաճախորդների ամրագրումների հիման վրա: Առաջին հորիզոնականներում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին, իսկ արտասահմանյան ուղղություններից՝ Հայաստանը, Թուրքիան և Ղրղզստանը։ Ընդհանուր առմամբ, արտասահմանյան ուղևորությունների տեսակարար կշիռը հոկտեմբերին կազմել է ամրագրումների ընդհանուր թվի 6%-ը:
Ամենից հաճախ զբոսաշրջիկները մեկնել են Հայաստան (24,4%), Թուրքիա (19,7%) և Ղրղզստան (9,9%)։ Չորրորդ տեղը զբաղեցնում է Ուզբեկստանը (5,8%), հինգերորդը՝ Ադրբեջանը (5,7%), վեցերորդը՝ Տաջիկստանը (5%), յոթերորդը՝ Մոլդովան (4,5%)։ Վերջին տեղերը զբաղեցրել են Բելառուսը (3,5%), Հունաստանը (2,2%) և Կիպրոսը (1,9%):