Դեկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ից մինչեւ 20:00, «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երեւան) տեղի կունենա Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ (https://www.facebook.com/events/913608255935668), որը կազմակերպել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կապերի բաժնից։
«Բարեգործական միջոցառումը բաց է լինելու բոլորի համար և ստացված հասույթը կհանգանակվի «Ավրորայի» եւ ՄԱԿ-ի հայաստանյան մարդասիրական նախագծերին (https://auroraprize.com/hy/aurora-and-un-armenia-to-organize-a-christmas-charity-market)՝ առաջ մղելով բարությանը բարությամբ պատասխանելու մշակույթը: Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օրակարգը ստորև․
10:00
Սուրբծննդյան տոնավաճառի բացումը «Դվին» համերգասրահում՝ ավելի քան 70 ընկերությունների մասնակցությամբ (https://auroraprize-files.s3.us-east-2.amazonaws.com/arm_rollupdvin01.jpeg):
12:00
Դավիթ Բախշինյանը կկատարի (դաշնամուր) Առնո Բաբաջանյանի, Ֆրանց Լիստի, Ֆրեդերիկ Շոպենի եւ Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները:
14:00
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի քառյակը կկատարի Կոմիտասի եւ Մոցարտի ստեղծագործությունները:
16:00
Սերգեյ Սարգսյանը կընթերցի եւ երեխաների հետ կքննարկի Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» ստեղծագործությունը: Ընթերցանությունը կազմակերպում է «Զանգակ» գրատան «Տարբեր» գրքի ակումբը:
18:30
Հայտնի կդառնան Նվերների փոխանակման ծրագրի հաջողակ մասնակիցների անունները, որոնցից յուրաքանչյուրը կստանա առաջարկված ավելի քան 20 նվերներից մեկը (https://auroraprize-files.s3.us-east-2.amazonaws.com/armgiftsharingipresents.pdf):
20:00
Սուրբծննդյան տոնավաճառի փակում:
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու և լուսաբանելու Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառը»,- նշվում է հաղորդագրության մեջ։