Թինա Կանդելակին նշանակվել է ТНТ հեռուստաընկերության տնօրենի պաշտոնակատար: Այս մասին հայտնում է Газпром-Медиа հոլդինգի մամուլի ծառայությունը։
«ТНТ-ը հայտարարում է հեռուստաալիքի ղեկավարության կադրային փոփոխությունների մասին։ Ռոման Պետրենկոն որոշել է հեռանալ հեռուստաալիքի տնօրենի պաշտոնից։ Նա կշարունակի աշխատել «Газпром-Медиа Холдинг»՝ գլխավոր տնօրենի խորհրդականի կարգավիճակով։ Նրա պարտականությունները կատարելու է «Газпром-Медиа»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թինա Կանդելակին ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 10-ին՝ Թբիլիսիի հայ-վրացական ընտանիքում։