Ապրիլի 4-ին Ղրիմի պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի բիզնեսի և հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում ռուսական այդ տարածաշրջանի օրերի շրջանակներում:
Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, փոխանցում է ТАСС-ը։
«Առաջիկա օրերին՝ արդեն երկուշաբթի օրվանից, մենք անցկացնելու ենք Ղրիմի օրերը Հայաստանում։ Այնտեղ մեզ սպասում են, այնտեղ հանրությունը հետաքրքրվում է Ղրիմում տեղի ունեցող բոլոր իրադարձություններով։ Կլինեն հանդիպումներ ղրիմյան և հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ, հանդիպումներ հանրության հետ, ելույթներ, կոնֆերանսներ, մեր ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ։ Դրանք լիարժեք միջոցառումներ են»,- ասել է Մուրադովը։