ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մայրաքաղաք Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերը սեպտեմբեր ամսից կանցնեն համընդհանուր ներառական կրթության։
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ անցյալ տարի Արմավիրի մարզում է ներդրվել ներառական կրթության համակարգը, իսկ այս տարի կկիրառվի Երևանում, Շիրակի և Արագածոտի մարզերում։
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ այս համակարգը աստիճանաբար պետք է ներդրվի Հայաստանի մյուս մարզերում։