Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 15-18-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19-ից +24, գիշերը կդիտվի +8-ից +13 աստիճան տաքություն: