ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին գումարված նիստում օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հնարավորություն տալ թաքնված աշխատուժի բացահայտմանն ուղղված ստուգումներն իրականացնել առանց նախապես եռօրյա ժամկետի ծանուցման պահանջը պահելու: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովը։
Այսինքն՝ այն բացառությունները, որոնք կան տեսչական որոշ մարմինների համար՝ ստուգումներն իրականացնել առանց եռօրյա ծանուցման ժամկետը պահելու, նույն կարգավորումն առաջարկվում է տարածել աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողություն իրականացնող այդ մարմնի նկատմամբ:
Հանձնաժողովը նախագծերին դրական եզրակացություն է տվել: Դրանք կքննարկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: