Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ 119 ռուս մշակութային գործիչների դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու մասին, գրում է Коммерсантъ-ը։
Սև ցուցակում են հայտնվել մասնավորապես ռեփեր Բաստան, դերասաններ Իրինա Ալեգրովան, Դմիտրի Բիլանը, Միխայիլ Գալուստյանը, Լարիսա Դոլինան, Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Եվգենի Պետրոսյանը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:
Սահմանափակումների տակ են հայտնվել նաև քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, հեռուստահաղորդավարներ Դմիտրի Կիսելյովը և Լեոնիդ Յակուբովիչը, դերասաններ Դմիտրի Դյուժևը և Դմիտրի Խառատյանը, երգիչներ Ռոդիոն Գազմանովը, Վլադիմիր Պրեսնյակովը, Ալեքսանդր Բուինովը և Լոլիտան:
Պատժամիջոցները նախատեսում են Ուկրաինայում ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, Ուկրաինայի տարածքում տեղաշարժի արգելք, երկրի պետական պարգևներից զրկում, վիզաների արգելք և այլն։