Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկում կայանալիք Detrop ցուցահանդեսին, հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։ Այնտեղ մանրամասնել են, որ միջոցառումը տեղի կունենա փետրվարի 18-20-ը Helexpo կայքում։
Ցուցահանդեսին կներկայացվեն «Կարաս», «Հին Արենի», «Օրրան», «Արմենիա Վայն» և այլ ապրանքանիշեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 19-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ին N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի կունենա հայկական գինու պատմության հատուկ շնորհանդեսը։