Հայաստանում մարտի 27-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևանում ցերեկն սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-5, նախալեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան, Տավուշի մարզում՝ 10-13 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 3-5 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 13-15 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կդիտվի 13-17 աստիճան տաքություն։