Ներկայումս բանակցություններ են ընթանում Հայաստան ռուսական «Տրիազավիրին» դեղամիջոցը մատակարարելու վերաբերյալ, որի որոշ խմբաքանակ Չինաստանում կորոնավիրուսի բուժման փորձարկում է անցնում։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, դեղամիջոցն արտադրող «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովը նշել է, որ դեղամիջոցն ուղարկվել է Չինաստան՝ որպես մարդասիրական օգնություն: Այնտեղ այն փորձարկվում է կորոնավիրուսի բուժման համար:
«Մենք դեղամիջոցը մատակարարել ենք Թուրքմենստան: Սա մարդասիրական խմբաքանակ չէ, միջոցներ են հատկացվել, և նրանք գնել են այն իրենց համար: Խմբաքանակը մեծ էր՝ մոտ 2 հազար փաթեթ», – ասել է Պետրովը:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Հայաստանին մատակարարելու վերաբերյալ:
Ըստ արտադրողների, «Տրիազավիրին» դեղամիջոցն արդյունավետ է գրիպի 15 տեսակի դեմ: