Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա խաղին Հայաստանը հավաքականը 3-2 հաշվով սեփական դաշտում հաղթանակ տարավ մրցակցին:
Առաջին գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն էր: Նա առաջին անգամ էր հանդես գալիս ազգային հավաքականի թիմում: Երկրորդ գոլի հեղինակը Վարազդատ Հարոյանն էր, երրորդի հեղինակը՝ Տիգրան Բարսեղյանը:
Խաղը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ավելի վաղ Հայաստանը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում մեր հավաքականը հաղթել էր նաև Լիխտենշտեյնին: