Կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը Եմենում է։ Այս մասին մայիսի 28-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, փոխանցում է iz.ru-ն։
Նրա խոսքով՝ չկա երկիր, որն ավելի շատ է տուժել վիրուսից, քան Եմենը։
«Ադենում ունենք կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել, հիվանդների 17 տոկոսը մահանում է»,-ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ։
Գուտերեշը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը ֆինանսական օգնություն կցուցաբերի Եմենին։
Հաղորդվում է, որ նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր Եմենին կորոնավիրուսի լրացուցիչ 32 հազար թեստ տրամադրելու պլանների մասին:
Ապրիլին արաբական կոալիցիան հայտարարել էր Եմենում ռազմական գործողության դադարեցման մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։