Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը տարբեր երկրներից բողոքում են ծառայությունների աշխատանքի զանգվածային խափանումից:
Facebook-ի այցելուներն առաջին հերթին հայտնում են կայքի աշխատանքի և խնդիրների մասին, երբ փորձում են միանալ սերվերին: Instagram-ի օգտատերերի մեծ մաս համար չի աշխատում հավելվածը, բողոքում են նաև վեբ տարբերակի բեռնման հետ կապված խնդիրներից: WhatsApp-ը խնդիրներ ունի հավելվածի և սերվերի հետ:
Բոլոր երեք սոցցանցերը պատկանում են Facebook ընկերությանը։ Թե որն է խափանման պատճառը, դեռ պարզ չէ։