Ուկրաինան և Թուրքիան անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ընդլայնման մասին համաձայնագիր են ստորագրել:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Интерфакс-ը։
«Հատուկ ուշադրություն ենք դարձրել ավիացիոն և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը։ Սա մեր ռազմավարական գործընկերության լոկոմոտիվներից մեկն է։ Մեր նպատակն է համատեղ ձեռնարկությունների ստեղծման կոնկրետ նախագծերի իրականացումը, փորձի, տեխնոլոգիաների փոխանակումը։ Այսօր համաձայնագիր է ստորագրվել, որը կընդլայնի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը», – ասել է Զելենսկին։