Associated Press-ի լրագրող Ֆիլիպ Քրոութերը սոցցանցերի հերոս է դարձել իր հատուկ գիտելիքների և հմտությունների շնորհիվ. նա ազատորեն տիրապետում է վեց լեզուների և լուսաբանում է իրադարձությունները տարբեր երկրների բնակիչների համար:
Քրոուտերը Twitter-ի իր էջում և Instagram-ում հրապարակել է հոլովակ՝ Կիևից ուղիղ եթերներով։
Նրա տեսանյութերը հավաքել են միլիոնավոր դիտումներ, տասնյակ հազարավոր տարածումներ։
Ֆիլիպ Քրոութերն աշխատում է Associated Press-ում և Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի պաշտոնական անդամ է: Նա լուսաբանում է քաղաքական նորություններ, ընթացիկ իրադարձությունները ԱՄՆ-ում և աշխարհում։ Պոլիգլոտի իր հմտությունները նա ակտիվորեն կիրառում է լրագրողի աշխատանքում։ Մանկուց նրա մայրենի լեզուներն էին անգլերենը, գերմաներենը և լյուքսեմբուրգերենը։ Հետագայում նա նաև սովորել է ֆրանսերեն, իսպաներեն և պորտուգալերեն։