Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ հաջորդ տարի նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը:
«Թույլ տվեք հայտարարել, որ Թայիփ Էրդողանը «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն է», – հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Իզմիրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հանրահավաքում:
«Ժողովրդական դաշինքը» ներառում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը։