ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիային ռուսական գազի մատակարարումների քառորդ մասը կվճարվի ռուբլով:
«Մենք պատրաստ ենք էապես ավելացնել մեր մատակարարումները Թուրքիայի Հանրապետություն բոլոր ուղղություններով, որոնք ձեզ համար հետաքրքրություն են ներկայացնում։ Եվ, ինչպես գիտեք, մոտ ժամանակներս պետք է աշխատենք Թուրքիա ռուսական ծագման բնական գազի մատակարարման մասին մեր պայմանավորվածությունների վրա, երբ կվճարվի այդ մատակարարումների 25% – ը ռուբլով… Հարցերը, որքանով ես հասկացա, համաձայնեցված են», – ասել է նա։
Բացի այդ, նախագահը նշել է, որ Անկարան հուսալիորեն կատարում է ռուսական վառելիքի տարանցման իր պարտավորությունները։
«Առանց որևէ խափանումների Թուրքական հոսքի մատակարարումները Եվրոպա են գնում», — նշել է Պուտինը։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 15-16-ը՝ Սամարղանդում:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Դրան մասնակցում են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: Թուրքիայի նախագահը գագաթնաժողովին ներկա է որպես պատվավոր հյուր։