Կանադան պատժամիջոցներ է սահմանել վեց ֆիզիկական անձանց և իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրող երկու ընկերությունների դեմ՝ Մարդու իրավունքների խախտումների և խաղաղության ու կայունության խաթարման համար։ Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Կանադայի ԱԳՆ-ն:
Պատժամիջոցների ցանկում ներառված են Shahed Aviation Industries և Qods Aviation Industries ընկերությունները։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նրանք ներգրավված են մարտական անօդաչու սարքերի, այդ թվում՝ Shahed-136 սարքերի ստեղծման մեջ, որոնց օգտագործման մեջ Ուկրաինայում մեղադրում են ռուս զինվորականներին։
Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև մի շարք նախկին և գործող իրանցի բարձրաստիճան զինվորականներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ՝ մարդու իրավունքների համակարգված խախտումների և բողոքի ցույցերը ճնշելու համար:
Ինչպես հայտնել են Կանադայի ԱԳՆ-ից, Սա Իրանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է տարեսկզբից։