Կիևը անօդաչու թռչող սարքի հարձակման փորձ է ձեռնարկել Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի օբյեկտների ուղղությամբ, ԱԹՍ-ն խոցվել է Ստուպինսկի շրջանում, TASS-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ում։
ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ ՀՕՊ հերթապահ միջոցները հայտնաբերել են անօդաչու թռչող սարք, որը թռչում էր Մոսկվայի մարզի Ստուպինսկի շրջանի տարածքի վրայով՝ դեպի Մոսկվա քաղաք:
«ԱԹՍ-ն խոցվել է և, կորցնելով կառավարումը, կործանվել է ամայի տարածքում։ Տուժածներ և ավերածություններ չկան»,-ասել են նախարարությունում։
Օգոստոսի 1-ին Մերձմոսկվայում մի քանի անօդաչու թռչող սարք էր խոցել։
Հուլիսի 30-ին ՌԴ ՊՆ-ն հատնել էր, որ Կիևը Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձ է արել, երկու անօդաչու սարք, կորցնելով կառավարումը, կործանվել էին «Մոսկվա-Սիթի» ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում: