«Հեզբոլլահը» երկօրյա դադարից հետո մի քանի հրթիռային հարված է հասցրել Արևմտյան Գալիլեայի իսրայելական բնակավայրերին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Պարբերականը, հղում անելով The Times of Israel-ին, հայտնում է, որ Լիբանանից արկերի արձակումն առաջինն էր ավելի քան 48 ժամվա ընթացքում։
Նշվում է, որ Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ:
Իսրայելական բանակը հայտարարել էր հուլիսի 30-ի երեկոյան Բեյրութի վրա հարձակման մասին, որի հետևանքով սպանվել էր շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թևի առանցքային հրամանատարներից մեկը՝ Ֆուադ Շուքերը։ Իսրայելը հայտարարել էր, որ նա սպանվել է ի պատասխան Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրետակոծման, որտեղ 12 երեխա էր զոհվել: «Հեզբոլլահը» հերքել էր իր առնչությունը հարձակմանը: